Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր
Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր

Իրակա՞ն է արդյոք Աստված

Գիտությունը Աստծուն հավատալու բազմաթիվ հիմնավորումներ է տալիս: Ինչո՞ւ է ԴՆԹ-ն կարևոր:

Աթեիզմի առաջամարտիկներից մեկը՝ բրիտանացի փիլիսոփա դր. Էնտոնի Ֆլյուն, որը ակտիվորեն մասնակցում էր բազմաթիվ բանավեճերի, ուսումնասիրելով վերջին 30 տարվա ընթացքում կատարված գիտական հայտնագործությունները, եկավ մի եզրահանգման, որը հետո անկարող եղավ մերժել: 2004 թվականի դեկտեմբերին նկարահանված մի տեսանյութում նա ասում է. «Գեր-բանականությունը կյանքի առաջացման և բնության բարդ կառուցվածքի միակ հիմնավոր բացատրություննէ»1: Այսպիսի եզրահանգման գալու հարցում նրա վրա հատկապես մեծ ազդեցություն էին թողել ԴՆԹ-ի հետ կապված հայտնագործությունները: Ահա, թե ինչու:

Մեր բջիջներում առկա ԴՆԹ-ն շատ նման է համակարգչային ծրագրի:

Ձախ կողմի նկարում երևում է, որ համակարգչային ծրագիրը բաղկացած է զրոների և մեկերի որոշակի փոփոխական հերթականությունից, որը կոչվում է երկուական կոդ: Այս զրոների և մեկերի հաջորդականությունն ու հերթականությունն է ապահովում համակարգչային ծրագրի ճշգրիտ գործունեությունը:

Համակարգչային
ծրագրավորում:
signs for Intelligent Design
ԴՆԹ կոդ…

signs for Intelligent Design

Մարդու ԴՆԹ-ն ևս կազմված է չորս քիմիական բաղադրիչից, որոնք անվանվել են լատինական այբուբենի համապատասխան տառերով՝ A, T, G, և C: Համակարգչային ծրագրի մեկերի ու զրոների նման այս տառերը մարդկային մարմնի բջիջներում որոշակի հերթականություն ունեն, օրինակ՝ CGTGTGACTCGCTCCTGAT և այլն. սրանց դասավորվածության հաջորդականությունից է որոշվում բջջի գործողությունները:

Զարմանալին այն է, որ երեք միլիարդ տառից բաղկացած այդ կոդը տեղակայված է մարմնի բջիջների շատ աննշան տարածության մեջ:2

Որպեսզի պատկերացում կազմվի մեկ բջջի ԴՆԹ-ի մեջ պարունակվող տեղեկատվության քանակը, ապա բավական է իմանալ, որ եթե՝ «նույնիսկ վայրկյանում երեք տառ արագությամբ ընթերցվի այդ կոդը, ապա դրա համար կպահանջվի առնվազն երեսունմեկ տարի, այն էլ գիշեր ու զօր առանց դադարի կարդալու դեպքում»:3 ...Եվ սա դեռ ամենը չէ:

Բոլոր մարդկանց գենետիկ կառուցվածքում ԴՆԹ-ն 99.9%-ով նույնն է, և միայն երեք միլիարդ տառերի դասավորության միջև եղած այդ աննշան տարբերությունն է, որ առանձնացնում է նրանց մեկը մյուսից, պայմանավորում միմյանցից տարբեր լինելը:4
ԱՄՆ-ի կառավարությունը իր երկրի յուրաքանչյուր քաղաքացու կարող է նույնականացնել ինը նիշ ունեցող սոցիալական անվտանգության քարտի միջոցով, իսկ մարդու յուրաքանչյուր բջջի մեջ առկա է երեք միլիարդ տառից բաղկացած ԴՆԹ, որն անհատական է և միայն նրան է պատկանում: Այդ կոդը մարդու նույնականացումն է և շարունակաբար հրահանգներ է տալիս նրա բջիջների գործողություններին:

Դիտարկենք, թե ինչու է ԴՆԹ-ն կարևոր:

Դր. Ֆրենսիս Քոլինզը՝ «Մարդկային գենոմ» ծրագրի տնօրենը, ով քարտեզագրել է ԴՆԹ-ի կառուցվածքը, ասում է. «ԴՆԹ-ն կարելի է ընկալել որպես գործողությունների ուղեցույց՝ ծրագրային ապահովում, որի կրիչները բջջի ատոմներն են»:5

Տեղեկատվական ոլորտի մասնագետ Փերրի Մարշալը այսպիսի մեկնաբանություն է տալիս. «Չի կարող գոյություն ունենալ մի համակարգչային ծրագիր, որը չունենա հեղինակ… ինչ էլ այն լինի՝ կոդ կամ ծրագիր կամ որևէ լեզվով փոխանցվող ուղերձ, միշտ էլ դրա հետևում բանական միտք կա կանգնած»:6

Նախկին աթեիստ Դր. Էնտոնի Ֆլյուի նման բոլորի մոտ էլ հարց կարող է ծագել՝ ո՞վ է բջիջներին հրահանգներ տվող այդ երեք միլիարդ տառից բաղկացած կոդի հեղինակը: Ո՞վ է այն տեղադրել բջջի կառուցվածքում:

Սա նման է նրան, որ ծովափում քայլելիս ավազի վրա գրված տեսնեք հետևյալ՝ «Դավիթը սիրում է Աննային» նախադասությունը: Պարզ է, որ սա ափի վրայով սահող ծովի ալիքները չեն գրել, այլ՝ մարդ: Այնպես, ինչպես այս դեպքում է փաստն առավել քան հստակ և ակնհայտ, այնպես էլ ԴՆԹ-ի դեպքում. երեք միլիարդ տառից բաղկացած ուղերձը ուղղորդում և կարգավորում է բջջի գործունեությունը:

Ինչպե՞ս կարելի է բացատրել մեր բջիջներում առկա, կոդավորման վրա հիմնված հաղորդակցության այս նրբագույն մոդելը:

ԱՄՆ նախագահ Քլինթոնը 2000 թվականի հունիսի 26-ին շնորհավորեց մարդկային գենոմի հաջորդականությունն ուսումնասիրած մասնագետներին և ասաց. «Այսօր մենք սովորում ենք այն լեզուն, որով Աստված արարել է կյանքը: Դրա բարդությունը, գեղեցկությունը, Աստծո՝ երկնային և սուրբ պարգևի այս հրաշքը մեր մեջ ավելի ու ավելի մեծ երկյուղածություն է ծնում»7: Մարդկային գենոմ ծրագրի տնօրեն դր. Ֆրենսիս Քոլինզը նախագահից հետո հաջորդն էր, ով ամբիոնից հայտարարեց. «Ինձ համար շատ խոնարհեցնող և երկյուղածություն ծնող երևույթ է գիտակցելը, որ մենք այժմ առաջին հայացքն ենք գցել մեր կառուցվածքային յուրահատուկ առանձնահատկությունների վրա, ինչը նախկինում միայն Աստված կարող էր անել»:8

Երբ նայում ես մարդու մարմնի ներսում տեղակայված ԴՆԹ-ի կառուցվածքին, ապա չես կարող հերքել բանական միջամտության առկայությունը:

Ըստ Աստվածաշնչի (որն ինքնին բավականին բարդ կառուցվածք ունի)՝ Աստված ոչ միայն գոյության հեղինակն է, այլև այն Հարաբերությունն է, որը մեր գոյությունը դարձնում է իմաստալից: Կյանքի բոլոր՝ ոչ նյութական ձեռքբերումները, որոնց ձգտում է մարդը՝ իրավիճակները հաղթահարելու զորությունը, ուրախությունը, իմաստությունը, սիրված լինելու ցանկությունը և այլն, միայն Աստված կարող է պարգևել, եթե մարդը լսում ու վստահում է Նրան: Նա մեր կյանքի ամենավստահելի ուղեկիցն է: Ինչպես ԴՆԹ-ն է ծրագրել, որ հրահանգներ տա բջջին, այնպես էլ առաջարկում է ընդունել Ի՛ր հրահանգները, որոնք միտված են մարդու կյանքին ավելի լավ ընթացք ապահովելուն՝ հանուն նրա օգտի և Իր փառքի: Եվ այս ամենի միակ շարժառիթը մեր հանդեպ ունեցած Նրա սերն է:
Ինչո՞ւ է ԴՆԹ-ն կարևոր...Որովհետև այն Աստծո գոյության ևս մեկ ապացույց է... Աստված է կազմավորել մեր մարմինները, ուրեմն խելամիտ կլինի նաև մեր կյանքի կարգավորումը վստահել Նրան: Երբևէ հարաբերվե՞լ եք Աստծո հետ: Այստեղ կարող եք ծանոթանալ, թե ինչպես կարող եք անձամբ ճանաչել Նրան: Անձամբ ճանաչել Աստծուն

«Արդյոք Աստված իրակա՞ն է» հարցի պատասխանի հետագա ուսումնասիրության համար կարող եք ընթերցել՝ «Աստված գոյություն ունի՞» հոդվածը:

 Ես հարց կամ մեկնաբանություն ունեմ…
 Ինչպես ճանաչել Աստծուն…

Հղումներ: (1) Healthy-elements.com/atheists.html (2) Ֆրենսիս Ս. Քոլինզ, Մարդկային գենոմ նախագծի տնօրեն, Աստծո լեզուն, (Ֆրի պրես, Նյու Յորք, ՆՅ), 2006թ., էջ 1: (3) Նույնը: (4) Նույնը, էջ 125: (5) Նույնը, էջ 102: (6) Փերրի Մարշալ, տեղեկատվության ինժեներ, cosmicfingerprints.com. (Այս հոդվածի այլ դրույթներ նույնպես կարող են հիմնված լինել Փերրի Մարշալի մոտեցումների վրա): (7) Ֆրենսիս Ս. Քոլինզ, Աստծո լեզուն, էջ 2: (8) Նույնը, էջ 3:

Կիսվել ուրիշների հետ:  

TOP