Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր
Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր

Ո՞վ է Աստված

Ո՞վ է Աստված: Ինչպիսի՞ն է Նա: Աստծո բնույթի վեց առանձնահատկությունները…

Աստված սիրում է մեզ և հայտնել է մեզ Իր ով լինելը և Իր էությունը։ Ստորև ներկայացնում ենք Աստծո բնույթի վեց առանձնահատկությունները:

Նա ընկալելի է:

Տիեզերքն իր ողջ մեծությամբ և մանրամասնություններով ստեղծած Աստված հասկանալի և ըմբռնելի է մեզ համար: Նա, պատմելով մեզ Իր մասին, չի սահմանափակվում միայն դրանով, այլ ողջունում է մեր կապն Իր հետ, ցանկանում է, որ անձամբ ճանաչենք Իրեն: Մենք հնարավորություն ունենք ոչ միայն ճանաչելու Նրան, այլև Նրա հետ մտերիմ հարաբերություններ ստեղծելու:

«Ես եմ բարի Հովիվը, և Ես Իմ ոչխարներին ճանաչում եմ և ճանաչվում եմ Իմը եղողների կողմից...Իմ ոչխարներն Իմ ձայնը լսում են, և Ես գիտեմ նրանց, և նրանք հետևում են Ինձ: Եւ Ես հավիտենական կյանք եմ տալիս նրանց, և նրանք հավիտյան չեն կորչի, և ոչ ոք Իմ ձեռքից չի հափշտակի նրանց»: (Հովհաննես 10.14,27,28)

«Իմաստունն իր իմաստությունով չպարծենա,
Եվ զորավորն իր զորությունով չպարծենա,
Հարուստն իր հարստությունովը չպարծենա,
Այլ սրանով պարծենա, ով որ պարծենում է,
Թե հասկանում և ճանաչում է Ինձ, որ Ես եմ Տերը,
Որ երկրի վրա ողորմություն, իրավունք և արդարություն եմ անում,
Որ Ես սրանց եմ հավանում»: (Երեմիա 9:23,24)

Նա կանչում է մեզ:

Աստված հրավիրում է մեզ Իր հետ խոսելու և Իրեն ներգրավելու մեզ անհանգստացնող հարցերի մեջ: Պարտադիր չէ լինել սուրբ, անսխալական կամ վերին աստիճանի բարեկիրթ, որպեսզի Նա սիրի և ընդունի մեզ: Իրեն ընդառաջ գնացողին սիրելն ու ընդունելն Աստծո էությունն է:

«Տերը մոտ է բոլոր Իրեն կանչողներին՝ բոլոր նրանց, որոնք կանչում են Իրեն ճշմարտությունով»: (Սաղմոս 145:18)

Նա արարող է:

Ամենաշատը, որ մենք կարող ենք անել, գոյություն ունեցող նյութերը որոշակիորեն համակցելը կամ արդեն գոյություն ունեցող գաղափարների վրա ինչ-որ բան ավելացնելն է, մինչդդեռ Աստված ի զորու է խոսքով արարելու: Եվ սա միայն գալակտիկաներին կամ կյանքի տեսակներին չի վերաբերում, այլև մեր առօրյա խնդիրների լուծմանը: Աստված Արարող է և ցանկանում է, որ մենք ճանաչենք Նրա զորությունն ու վստահենք դրան:

«Մեծ է մեր Տերը և շատ զորավոր. Նրա իմաստնությանը չափ չկա» (Սաղմոս 147:5):

«...որտեղի՞ց կգա իմ օգնությունը: Իմ օգնությունը Տիրոջից է, որ երկինքն ու երկիրն արարեց»: (Սաղմոս 121:1,2)

Նա ներող է:

Մենք մեղքեր ենք գործում և շարժվում ենք մեր և ոչ թե Աստծո պատկերացումներով: Նա տեսնում է դա և տեղյակ է այդ ամենից: Նա չի անտեսում այդ մեղքերը և իրավացիորեն կարող է դատել ու դատապարտել մեզ դրանց համար, սակայն Աստված ներող է և ներում է մեզ` հենց այն նույն պահից սկսած, երբ մենք ճիշտ հարաբերություն ենք սկսում Նրա հետ: Հիսուս՝ Աստծո Որդին, խաչի վրա իր մահով վճարեց մեր մեղքերի համար: Նա հարություն առավ մահացածներից և ներում առաջարկեց մեզ:

«Այսինքն Աստծո արդարությունը որ Հիսուս Քրիստոսի հավատքից է, այն ամենի համար և ամենի վրա, որ հավատում են, որովհետև խտրություն չկա: ...Որին Աստված սկզբից սահմանեց քավություն լինելու համար՝ հավատալով նորա արյունով, որ Իր արդարությունը ցույց տա` այն սկզբից գործված մեղքերի թույլտվության համար՝ Աստուծոյ ներելու ժամանակին»: (Հռովմեացիս 3:22,25)

Նա անկեղծ է:

Ճիշտ այն մարդկանց պես, ովքեր իրենց սրտի զգացածն ու մտքերն են բացում մեր առջև, այդպես էլ Աստված է Իր մասին պատմում մեզ` միայն այն տարբերությամբ, որ Նա մի՛շտ է անկեղծ: Նրա` Իր կամ մեր մասին հայտնած ցանկացած տեղեկատվություն հավաստի է՝ ավելի հավաստի, քան մեր սեփական զգացողությունները, մտքերն ու ընկալումները: Աստված բացարձակապես ճշգրիտ է և անկեղծ Իր ասածների մեջ: Մեզ տրված Նրա յուրաքանչյուր խոստման վրա կարելի է վստահաբար հենվել: Նա նկատի ունի հենց այն, ինչ ասում է, և մենք կարող ենք հիմնվել Նրա յուրաքանչյուր ասածի վրա:

«Խոսքերիդ հայտնությունը լոյս է տալիս,
Եվ իմաստուն է անում պարզամիտներին:
Քո խոսքը ճրագ է իմ ոտների համար,
Եվ լոյս իմ ճանապարհին»: (Սաղմոս 119:130,105):

Նա զորեղ է:

Որքա՜ն կուզեինք ամեն բանում հարյուր տոկոսով ճիշտ լինել: Աստված հենց այդպիսինն է: Նրա իմաստնությունը սահմաններ չունի: Նա ընկալում է իրավիճակն ամբողջությամբ՝ ներառյալ նախապատմությունն ու հաջորդող իրադարձությունները: Կարիք չկա Նրան տեղյակ պահելու, խորհուրդ տալու կամ համոզելու, որ ճիշտ ուղին ընտրի: Նա հենց դա էլ անում է, քանի որ զորեղ է, և Նրա շարժառիթները մաքրամաքուր են: Մենք պետք է վստահենք Նրան: Նա երբեք չի սխալվում, երբեք հուսախաբ չի անում և չի խաբում մեզ: Նրան լիարժեք կարելի է վստահել, որովհետև Նա ցանկացած իրավիճակում և միշտ միայն ճիշտն է գործում:

«Եվ Քեզ սպասողները չեն ամաչի…»: (Սաղմոս 25:3)

Ահա, այսպես է Իրեն ներկայացնում Աստված: Այստեղ բացատրվում է, թե ինչպես հենց հիմա կարող ես ճիշտ հարաբերություն սկսել Աստծո հետ և անձնապես ճանաչել Նրան: Անձամբ ճանաչել Աստծուն

 Ինչպես ճանաչել Աստծուն…
 Ես հարց կամ մեկնաբանություն ունեմ…
Կիսվել ուրիշների հետ:  

TOP