Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր
Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր

Ո՞վ էր Հիսուս

Ստորև հակիրճ կներկայացնենք Հիսուսի կյանքը և մեջբերումներ կանենք Աստվածաշնչի գրքերից մեկից՝ Հովհաննեսի ավետարանից: Ոչ մի մեկնաբանություն ավելացված չէ, դրանք ճշգրիտ մանրամասներ են փոխանցում Հիսուսի կյանքի, մահվան և հարության մասին և նաև շեշտում՝ այդ ամենի կարևորությունը մեզ համար:

Հովհաննես 3
«Եվ փարիսեցիներից մի մարդ կար անունը Նիկոդեմոս՝ Հրեաների իշխաններից։ Նա գիշերը Հիսուսի մոտ եկավ և ասաց Նրան.
- Ռաբբի, գիտենք որ Աստծուց վարդապետ ես եկել, Որովհետև ոչ ոք չի կարող այդ նշաններն անել, որ Դու ես անում, եթե Աստված նրա հետ չլինի։

Հիսուս պատասխանեց և ասաց նրան.
- Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ՝ եթե մեկը վերստին չծնվի, չի կարող Աստծո արքայությունը տեսնել։

Նիկոդեմոսը Նրան ասաց.
- Մարդն ինչպե՞ս կարող է ծնվել, որ ծեր է: Մի՞թե կարող է երկրորդ անգամ իր մոր արգանդը մտնել և ծնվել։

Հիսուս պատասխանեց.
- Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ՝ եթե մեկը ջրից և Հոգուց չծնվի, նա չի կարող Աստծո արքայությունը մտնել։ Մարմնից ծնվածը մարմին է, և Հոգուց ծնվածը՝ հոգի։ Մի զարմացիր, որ ասացի քեզ, թե պետք է ձեզ վերստին ծնվել։ Քամին որտեղ ուզում է՝ փչում է, և նրա ձայնը լսում ես, բայց չգիտես, թե որտեղի՞ց է գալիս և ո՞ւր է գնում: Այսպես է ամեն Հոգուց ծնվածը։

Նիկոդեմոսը պատասխանեց և ասաց Նրան.
- Այդ ինչպե՞ս կարող է լինել:

Հիսուս պատասխանեց և ասաց նրան.
- Դու ես Իսրայելի վարդապետը և այս չգիտե՞ս։ Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ, թե ինչ որ գիտենք՝ խոսում ենք, և ինչ որ տեսանք՝ վկայում ենք: Եվ մեր վկայությունը չեք ընդունում։ Եվ ոչ ոք վեր չելավ երկինք, եթե ոչ երկնքից իջնողը՝ մարդու Որդին՝ Նա, որ երկնքում է։ Եվ ինչպես Մովսեսն օձը բարձրացրեց անապատումը, այնպես պետք է մարդու Որդին բարձրացվի, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։

Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա: Որովհետև Աստված իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ աշխարհին դատի, այլ որ աշխարհը Նրանով փրկվի։ Նրան հավատացողը չի դատապարտվի, իսկ չհավատացողն արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծո միածին Որդու անունին»։

Հովհաննես 1
«Սկզբումն էր Խոսքը և Խոսքն Աստծո մոտ էր և Խոսքն Աստված էր։ Նա սկզբում Աստծո մոտ էր։ Ամեն ինչ Նրանով եղավ, և առանց Նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։
Նրանով էր կյանքը, և կյանքը մարդկանց լույսն էր։ Եվ լույսը խավարում լույս է տալիս, և խավարը չիմացավ Նրան։ Նա էր ճշմարիտ Լույսը, որ ամեն մարդու լուսավորում է, որ գալիս է աշխարհը։ Աշխարհում էր, և աշխարհը Նրանով եղավ, և աշխարհը Նրան չճանաչեց։

Իրենների մոտ եկավ, և իրենները Նրան չընդունեցին։ Բայց որոնք որ Նրան ընդունեցին, իշխանություն տվեց նրանց Աստծո որդիներ լինելու՝ նրանց, որ Նրա անունին հավատում են։ Որոնք ոչ արյունից և ոչ մարմնի կամքից, և ոչ մարդու կամքից, այլ Աստծուց ծնվեցին։

Եվ Խոսքը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ, և Նրա փառքը տեսանք ինչպես Հորից եղած միածնի փառքը՝ շնորհքով և ճշմարտությունով լի»։

Հովհաննես 5
«Նրանցում խիստ շատ հիվանդներ կային պառկած՝ կույրեր, կաղեր, չորացածներ… և այնտեղ մի մարդ կար, որ երեսունութ տարի հիվանդության մեջ էր։ Երբ Հիսուս նրան պառկած տեսավ, և իմացավ, որ արդեն շատ ժամանակ է, նրան ասաց՝ կամենո՞ւմ ես առողջանալ։ Հիվանդը պատասխանեց նրան.
- Տե՛ր, մարդ չունեմ, որ երբ ջուրը շարժվում է՝ ինձ ավազանի մեջ գցի, և մինչև որ ես գալիս եմ, ուրիշն ինձնից առաջ իջնում է մեջը։

Հիսուս նրան ասաց.
- Վեր կաց, մահիճդ առ և ման եկ։

Եվ մարդն իսկույն առողջացավ և վերցրեց իր մահիճը և ման էր գալիս: Եվ օրը շաբաթ էր։ Հրեաներն էլ ասացին բժշկվածին.
- Շաբաթ է, և արժան չէ քեզ, որ մահիճդ վեր առնես։
Նա պատասխանեց նրանց.
- Նա, որ ինձ բժշկեց, Նա ասաց ինձ՝ մահիճդ առ և ման եկ։
Արդ, հարցրին նրան և ասացին.
- Ո՞վ է այն մարդը, որ քեզ ասաց՝ Մահիճդ առ և ման եկ։

Բայց բժշկվածը չգիտէր թե ով է, որովհետև Հիսուս այնտեղի ամբոխի պատճառով խույս տվեց։ Սրանից հետո Հիսուսը նրան գտավ տաճարում և նրան ասաց.
- Ահա, առողջացար, այլևս չմեղանչես, որ է՛լ ավելի չար բան չպատահի քեզ։
Մարդը գնաց և հրեաներին պատմեց, որ Հիսուսն է, որ նրան առողջացրել է։

Եվ դրա համար հրեաները Հիսուսին հալածում էին և ուզում էին Նրան սպանել, որ շաբաթ օրն անում էր այն բանը։ Եվ Հիսուս պատասխանեց նրանց՝ «Իմ Հայրը մինչև հիմա գործում է, և Ես էլ գործում եմ»։

Դրա համար Հրեաներն է՛լ ավելի ուզում էին սպանել Նրան, որ ոչ թե միայն շաբաթ օրն էր քանդում, այլ Աստծուն էլ իրեն Հայր էր ասում՝ իր անձն Աստծուն հավասար անելով։

Հովհաննես 6
«Հիսուսն էլ Իր աչքերը բարձրացրեց և տեսավ, որ շատ ժողովուրդ էր գալիս Իր մոտ, ասաց Փիլիպպոսին.
- Որտեղի՞ց հաց առնենք, որ դրանք ուտեն։ Բայց այս ասաց՝ նրան փորձելով, որովհետև Ինքը գիտեր, թե ինչ պիտի աներ:
Փիլիպպոսը պատասխանեց Նրան.
- Երկու հարյուր դահեկանի հաց բավական չէ դրանց, որ ամեն մեկը մի քիչ վերցնի։ Նրա աշակերտներից մեկը՝ Անդրեասը՝ Սիմօն Պետրոսի եղբայրը, ասաց Նրան.
- Այստեղ մի տղա կա, որ հինգ գարու հաց ունի և երկու փոքր ձուկ, բայց սա ի՞նչ է այդքա՜ն մարդկանց համար։
Հիսուսն էլ ասաց.
- Մարդկանց նստեցրեք:
Եվ շատ խոտ կար այնտեղ, և մարդիկ նստեցին հաշվով մոտ հինգ հազար։ Եվ Հիսուսը հացերն առավ, գոհացավ և բաժանեց աշակերտներին, և աշակերտներն էլ՝ նստողներին, նույնպես էլ ձկներից՝ որքան կամեցան։

Եվ երբ կշտացան, ասաց իր աշակերտներին.
- Հավաքեք ավելացած կտորները, որ ոչինչ չկորչի։ Եվ հավաքեցին, և կտորներից տասներկու կողով լցրին այն հինգ գարու հացից, որ ուտողներից ավելացավ:

Հիսուս պատասխանեց նրանց և ասաց.
- Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ՝ Դուք Ինձ որոնում եք ոչ թե նրա համար, որ նշաններ տեսաք, բայց որ հացից կերաք և կշտացաք։ Գործեք ոչ թե կորստական կերակուրի համար, այլ այն կերակուրի, որ մնայուն է հավիտենական կյանքի մեջ, որ մարդի Որդին կտա ձեզ, որովհետև Աստված Հայրը կնքեց նրան։

Արդ Նրան ասացին.
- Ի՞նչ անենք, որ Աստծո գործերը գործենք:
Հիսուսն էլ պատասխանեց և նրանց ասաց.
- Սա է Աստծո գործը, որ հավատաք Նրան, որին Նա ուղարկեց։
Ես եմ կյանքի հացը: Ինձ մոտ եկողը չի սովի, և Ինձ հավատացողը երբեք չի ծարավի։ Բայց Ես ասացի ձեզ, թե տեսաք էլ Ինձ, և չեք հավատում։ Այն ամենը, որ Հայրն ինձ տալիս է, Ինձ մոտ կգա: Եվ Ինձ մոտ եկողին Ես դուրս չեմ հանի։ Որովհետև Ես իջա Երկնքից, որ ոչ թե Իմ կամքն անեմ, այլ Ինձ ուղարկողի կամքը։ Սա է Ինձ ուղարկող Հոր կամքը, որ այն ամենը, որ Նա ինձ տվեց, նրանց չկորցնեմ, այլ վերջին օրում հարություն տամ նրան»։

Հովհաննես 7
Եվ տոնի վերջին մեծ օրում Հիսուսը կանգնած էր, աղաղակեց և ասաց.
- Եթե մեկը ծարավ է, թող Ինձ մոտ գա և խմի։ Ինձ հավատացողը, ինչպես գիրքն ասում է՝ Նրա փորից կենդանի ջրերի գետեր կբխեն։
Սա ասաց այն Հոգու համար, որ ընդունելու էին Նրան հավատացողները, որովհետև դեռ Սուրբ Հոգին տրված չէր, որովհետև Հիսուսը դեռ չէր փառավորված։

Ժողովրդից շատերը, երբ այս խոսքը լսեցին, ասում էին՝ սա ճշմարտապես այն մարգարեն է։ Ուրիշներն ասում էին՝ սա Քրիստոսն է»:

Հովհաննես 10
«Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ՝ ով դռնովը չի մտնում ոչխարների գավիթը, այլ ուրիշ կողմից է վեր ելնում, նա գող է և ավազակ։ Բայց դռնովը մտնողը, ոչխարների հովիվն է։

Այս առակը Հիսուսը ասեց նրանց, բայց նրանք չգիտեին, թե ինչ էր այն, որ խոսում էր նրանց հետ.
- Ես եմ բարի հովիվը: Բարի հովիվն իր անձը դնում է ոչխարների համար։ Բայց վարձկանը, որ հովիվ չէ, որ ոչխարներն իրանը չեն, տեսնում է գայլին և թողնում է ոչխարները և փախչում: Եվ գայլը հափշտակում է նրանց և ցրվում է ոչխարներին։ Եվ վարձկանը փախչում է, որովհետև վարձկան է, և ոչխարների համար հոգս չունի։

- Ես եմ բարի Հովիվը և Ես Ինձ պատկանողներին ճանաչում եմ, և նրանցից էլ ճանաչվում եմ։ Ինչպես Հայրն է Ինձ ճանաչում, Ես էլ ճանաչում եմ Հորը, և Իմ անձը դնում եմ ոչխարների համար։

- Այն պատճառով է իմ Հայրը սիրում Ինձ, որ Իմ անձը դնում եմ, որպեսզի դարձյալ առնեմ նրան։ Ոչ ոք նրան չէ վերցնում Ինձնից, այլ Ես Ինքս եմ Ինձնից դնում այն: Ես իշխանություն ունեմ այն դնելու և իշխանություն ունիմ այն դարձյալ վերցնելու: Այս պատվերն առա Իմ Հորիցը։

- Ասեցի ձեզ, և չեք հավատում. այն գործերը որ Իմ Հոր անունով գործում եմ, նրանք վկայում են Ինձ համար։ Եթե իմ Հոր գործերը չեմ գործում, մի հավատացեք Ինձ։ Ապա, եթե գործում եմ, թեև Ինձ էլ չհավատաք, գոնե գործերին հավատացեք, որ ճանաչեք և հավատաք, թե Հայրն Իմ մեջ է, և ես՝ Նրա մէջ»։

Հովհաննես 11
«Եվ մի հիվվանդ կար, անունը՝ Ղազարոս, Բեթանիայիցը, Մարիամի և նրա քույր Մարթայի գյուղիցը։ Մարիամն էլ նա էր, որ Տիրոջը յուղով օծեց և Նրա ոտները սրբեց իր մազերովը, որի եղբայր Ղազարոսը հիվանդ էր։ Եվ նրա քույրերն ուղարկեցին Նրա մոտ և ասացին.
- Տեր, ահա նա, ում Դու սիրում ես, հիվանդացել է։
Եվ Հիսուսը սիրում էր Մարթային և նրա քրոջը և Ղազարոսին։ Եվ երբ լսեց, թե նա հիվանդ է, այն ժամանակ երկու օր մնաց այն տեղը, ուր որ էր..

Ապա նրանից հետո ասաց աշակերտներին.
- Եկեք դարձյալ գնանք Հրեաստան։
Աշակերտներն ասացին Նրան.
- Ռաբբի, հիմա Հրեաներն ուզում էին Քեզ քարկոծել և դարձյալ այնտե՞ղ ես գնում։

Հիսուսը պատասխանեց.
- Մեր Ղազարոս բարեկամը քնեց: Բայց կգնամ, որ զարթնեցնեմ նրան:

Եվ Նրա աշակերտներն ասացին նրան.
- Տե՛ր, թե որ քնել է՝ կառողջանա։
Բայց Հիսուսը նրա մահվան համար էր ասել: Նրանք էլ կարծում էին, թե քուն քնելու համար էր ասում։ Այն ժամանակ Հիսուսը հայտնի ասաց նրանց՝ Ղազարոսը մեռավ:

Հիսուսն էլ եկավ և նրան արդեն չորս օր գերեզմանի մեջ դրված գտավ։ Եվ Մարթան ասաց Հիսուսին.
- Տե՛ր, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մեռնի։ Բայց հիմա էլ գիտեմ, թե ինչ որ Աստծուց խնդրես, Աստված կտայ քեզ։

Հիսուսը նրան ասաց.
- Քո եղբայրը հարություն կառնի։

Մարթան նրան ասաց.
- Գիտեմ, որ հարություն կառնի հարության ժամանակ՝ վերջին օրում։
Հիսուսը նրան ասաց.
- Ես եմ հարությունը և կյանքը: Ինձ հավատացողը թեև մեռնի էլ, կապրի։ Եվ յուրաքանչյուրն, ով կենդանի է և Ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի: Հավատո՞ւմ ես սրան։

Նրան ասաց.
-Այո, Տե՛ր, ես հավատացել եմ, որ դու ես Քրիստոսը՝ Աստծո Որդին, որ պետք է աշխարհ գայիր։

Բայց երբ Մարիամն այնտեղ եկավ, ուր Հիսուսն էր, և տեսավ Նրան, Նրա ոտներն ընկավ և ասաց նրան.
-Տե՛ր, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մահանա։

Հիսուսն էլ, երբ նրան տեսավ, որ լաց էր լինում, և նրա հետ եկած հրեաներն էլ, որ լաց են լինում, Իր հոգով խռովեց և հուզվեց։ Եվ ասաց.
-Ո՞ւր դրեցիք նրան:
Նրան ասացին.
- Տե՛ր, եկ և տես։
Հիսուսը արտասվեց։ Հրեաներն ասում էին.
- Տես, ինչպե՜ս էր սիրում նրան։
Նրանցից էլ ոմանք ասում էին.
- Մի՞թե սա, որ կույրի աչքերը բացեց, չէր կարող այնպես անել, որ սա էլ չմահանար:

Հիսուսը դարձեալ խռոված եկավ գերեզմանը, և այն մի քարայր էր, և մի քար նրա վրա դրված։ Հիսուսն ասաց»
- Այդ քարը վեր առեք:

Մեռելի քույրը՝ Մարթան, ասաց Նրան.
- Տե՛ր, արդեն հոտած է, որովհետև չորս օրվա է:

Հիսուսը նրան ասաց.
- Չասեցի՞ քեզ, որ եթե հավատաս, Աստծո փառքը կտեսնես:
Եվ քարը վեր առան, ուր որ մեռելը դրված էր: Հիսուսն էլ Իր աչքերը դեպի վեր բարձրացրեց և ասաց.
- Հայր, գոհանում եմ Քեզնից, որ Ինձ լսեցիր։ Եվ ես գիտեի, որ միշտ լսում ես Ինձ, բայց այս շրջակա ժողովրդի համար ասացի, որ հավատան թե Դու ուղարկեցիր Ինձ:

Եվ այս ասելով՝ մեծ ձայնով աղաղակեց՝ Ղազարո՛ս, դո՛ւրս եկ։ Եվ մեռելը դուրս եկավ՝ ոտները և ձեռքերը պատանով կապած և երեսը վարշամակով պատած։ Հիսուսը նրանց ասաց.
- Արձակեք դրան և թողեք գնա։
Եվ հրեաներից շատերը, որ Մարիամի մոտ էին եկել և տեսան ինչ որ արեց Հիսուս, հավատացին Նրան։

Բայց նրանցից ոմանք գնացին փարիսեցիների մոտ, և ասացին նրանց, ինչ որ Հիսուսն արեց։ Եվ քահանայապետները և փարիսեցիները ատյան ժողովեցին, և ասացին.
- Ի՞նչ անենք, որ այդ մարդը շատ նշաններ է անում։ Եթե դրան այդպես թողենք, ամենքը կհավատան Նրան: Արդ, այն օրից հետո խորհուրդ արին, որ Նրան սպանեն»։

Հովհաննես 12
«Բայց և այնպես, իշխաններից շատերը հավատացին Նրան, սակայն փարիսեցիների պատճառով չէին դավանում, որ ժողովարանից դուրս չգցվեն։ Որովհետև մարդկանց փառքն ավելի սիրեցին, քան Աստծո փառքը»։

Հովհաննես 13
«Զատկի տոնիցն առաջ Հիսուսը իմացավ, որ Իր ժամը հասել է, որ այս աշխարհիցը փոխվի դեպի Հայրը, իրեններին, որ այս աշխարհումն են, սիրեց և մինչև վերջը սիրեց նրանց։ Եվ երբ ընթրիք էր լինում, սատանան արդեն Հուդա Սիմոնյան Իսկարիովտացու սրտի մեջ էր գցել, որ մատնի Նրան։

Հիսուսն, այս ասելով, տրտմեց հոգով, և վկայեց և ասաց. «Ճշմարիտ« ճշմարիտ ասում եմ ձեզ, թե ձեզնից մեկը կմատնի Ինձ»։

Հովհաննես 14
«Ձեր սրտերը թող չխռովեն: Աստծուն հավատացեք, և Ինձ հավատացեք։ Իմ Հոր տանը շատ բնակարաններ կան: Եթե ոչ, Ես ձեզ կասեի՝ Գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։ Եվ եթե գնամ և ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ Ինձ մոտ կառնեմ, որ ուր Ես եմ, դուք էլ լինեք:

Մի փոքր ժամանակ էլ, և աշխարհն էլ չի տեսնի Ինձ, բայց դուք կտեսնեք Ինձ, որովհետև Ես կենդանի եմ, և դուք կենդանի կլինեք։ Այն օրը դուք կճանաչեք, որ Ես Իմ Հոր մեջ եմ, և դուք Ինձնում, և Ես ձեզնում։ Ով Իմ պատվիրաններն ունի և նրանց պահում է, նա է Ինձ սիրողը, և Ինձ սիրողն Իմ Հորիցը կսիրվի և Ես կսիրեմ նրան, և Ինձ կհայտնեմ նրան»,- ասում էր Հիսուս»:

Հովհաննես 15
«Ինչպէս իմ Հայրն ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի. մնացեք Իմ սիրո մեջ։ Եթե Իմ պատվիրանները պահեք, Իմ սիրո մեջը կմնաք: Ինչպես Ես Իմ Հոր պատվիրանները պահեցի, և մնում եմ Նրա սիրո մեջ։ Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ Իմ ուրախությունը ձեր մեջ մնա, և ձեր ուրախությունը լցված լինի։

Սա է Իմ պատվիրանը, որ իրար սիրեք, ինչպես Ես ձեզ սիրեցի։ Ոչ ոք նրանից ավելի մեծ սեր չունի, որ մեկն իր անձը դնի իր բարեկամների համար։

Եթե աշխարհքը ձեզ ատում է, իմացեք, որ Ինձ ձեզնից առաջ է ատել։ Եթե այս աշխարհիցը լինեիք, ապա աշխարհն իրենը կսիրեր: Բայց որովհետև աշխարհից չեք, այլ Ես ձեզ ընտրեցի աշխարհիցը, դրա համար աշխարհն ատում է ձեզ։ Հիշեք այն խոսքը, որ Ես ասացի ձեզ, թե ծառան Իր Տիրոջից մեծ չէ: Եթե Ինձ հալածեցին, ձեզ էլ են հալածելու: Եթե Իմ խոսքը պահեցին, ձերն էլ կպահեն»,-ասում էր Հիսուս»:

Հովհաննես 16
«Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ դուք լաց կլինիք և կողբաք, և աշխարհը կուրախանա: Դուք կտրտմիք, բայց ձեր տրտմությունն ուրախություն կլինի։ Եվ դուք էլ հիմա տրտմություն ունեք, բայց դարձյալ կտեսնեմ ձեզ, և ձեր սիրտը կուրախանայ, և ձեր ուրախությունը ոչ ոք չի վերցնի ձեզնից… »,-ասում էր Հիսուս»:

Հովհաննես 17
«Հիսուսը այս խոսեց, և իր աչքերը բարձրացրեց դեպի երկինք և ասաց.

- Հայր, ժամը հասել է, փառավորիր Քո Որդուն, որ Քո Որդին էլ քեզ փառավորի: Ինչպես Նրան իշխանություն տվեցիր ամեն մարմնի վրա, որ հավիտենական կյանք տայ այն ամենին, որ տվեցիր Նրան։ Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միակ ճշմարիտ Աստված, և Նրան, որ ուղարկեցիր՝ Հիսուս Քրիստոսին։

Ես քեզ փառավորեցի երկրի վրա՝ այն գործը կատարեցի, որ տվեցիր Ինձ, որ անեմ։ Եվ հիմա, փառավորիր Ինձ Դու, Հա՛յր, Քեզ մոտ այն փառքով, որ աշխարհի ստեղծվեուց առաջ ունեի Քեզ մոտ։

Եվ այս բանը խոսում եմ աշխարհում, որ Իմ ուրախությունը կատարյալ ունենան իրենց անձերում։ Եվ Քո խոսքը նրանց տվեցի, և աշխարհը նրանց ատեց, որովհետև աշխարհից չեն, ինչպես Ես էլ աշխարհից չեմ։

Բայց ոչ թե միայն նրանց համար եմ աղաչում, այլ նրանց համար էլ, որ նրանց խոսքով կհավատան Ինձ։

Արդար Հայր, աշխարհը չճանաչեց Քեզ, բայց Ես ճանաչեցի Քեզ, և սորանք ճանաչեցին, որ Դու ուղարկեցիր Ինձ։ Եվ Ես Քո անունը ճանաչեցրի նրանց և կճանաչեցնեմ, որ այն սերը, որով Ինձ սիրեցիր, նրանցում լինի, և Ես էլ՝ նրանցում»։

Հովհաննես 18
«Հիսուսը այս ասելուց հետո՝ Իր աշակերտների հետ դուրս գնաց Կեդրոն հեղեղատի մյուս կողմը, որտեղ մի պարտեզ կար, որի մեջ մտավ Ինքը և Իր աշակերտները։ Հուդան՝ նրան մատնողն էլ գիտեր այն տեղը, որովհետև Հիսուսը շատ անգամ ժողովվուել էր այնտեղ իր աշակերտների հետ։ Եվ Հուդան զինվորների գունդը և քահանայապետներից և փարիսեցիներից սպասավորներ առնելով՝ եկավ այնտեղ ջահերով և լապտերներով և զէնքերով։

Բայց Հիսուս, երբ իմացավ այն ամեն բաները, որ գալիս էին իր վերայ, դուրս եկավ նրանց ասաց. -Ո՞ւմ եք ուզում։

Պատասխանեցին նրան.
- Հիսուս Նազովրեցուն:

Հիսուս նրանց ասաց.
- Ես եմ:
Յուդան՝ նրան մատնողն էլ, կանգնած էր նրանց հետ։ Եվ զինվորների գունդը և հազարապետը և հրեաների սպասավորները բռնեցին Հիսուսին, և կապեցին նրան:

Եվ Պիղատոսը դուրս եկավ նրանց մոտ և ասաց.
- Այդ մարդու դեմ ի՞նչ գանգատ եք առաջ բերում։

Պատասխանեցին և ասացին նրան.
- Եթե սա չարագործ չլիներ, ապա Նրան չէինք մատնի քեզ։

Պիղատոսն էլ նրանց ասաց.
- Դուք առեք նրան և ձեր օրենքի համեմատ դատեք Նրան։

Հրեաներն էլ նրան ասացին.
- Մեզ օրենք չէ ոչ ոքի սպանել։
Որ Հիսուսի խօսքը կատարվի, որ ասաց՝ ցոյց տալով, թե ինչպիսի մահով է մեռնելու»։

Հովհաննես 19
«Այն ժամանակ Պիղատոսն առավ Հիսուսին և ծեծեց։ Եվ զինվորները փշերից պսակ շինեցին ու դրեցին Նրա գլխին և ծիրանի հանդերձ հագցրին Նրան։ Եվ ասում էին՝ Ողջ կաց, ով հրեաների թագավոր, և ապտակներ էին տալիս Նրան։ Պիղատոսը դարձյալ դուրս գնաց և նրանց ասաց.
- Ահա՛ Նրան դուրս եմ բերում ձեզ մոտ, որ իմանաք, թե ես ոչ մի հանցանք չեմ գտնում Նրանում։

Եվ Հիսուսը դուրս եկավ, փշեղեն պսակը և ծիրանի հագուստը հագած, և Պիղատոսը նրանց ասաց. - Ահա այն մարդը։
Երբ քահանայապետները և սպասավորները Նրան տեսան, աղաղակեցին և ասացին.
- Խաչի՛ր, խաչի՛ր։

Պիղատոսը նրանց ասաց.
- Դուք վերցրեք դրան և խաչեք, որովհետև ես հանցանք չեմ գտնում դրանում։

Հրեաները պատասխանեցին նրան.
- Մենք օրենք ունինք, և մեր օրենքի համեմատ պետք է մեռնի, որովհետև իր անձն Աստծո Որդի արավ։

Երբ Պիղատոսը այս խոսքը լսեց, էլ ավելի վախեցավ։ Եվ դարձյալ մտավ պալատը, և Հիսուսին ասաց.
- Դու ի՞նչ տեղից ես:

Եվ Հիսուսը չպատասխանեց նրան։
Պիղատոսն էլ ասեց նրան.
- Ինձ հետ չե՞ս խոսում. Մի՞թե չգիտես, որ ես իշխանություն ունիմ Քեզ խաչելու, և իշխանություն ունիմ Քեզ արձակելու։

Հիսուսը պատասխանեց.
- Դու ոչ մի իշխանություն չէիր ունենա Ինձ վրա, եթե վերևից տրված չլիներ քեզ: Նրա համար նա, որ Ինձ մատնեց քեզ, նրա մեղքն ավելի մեծ է։

Եվ դրանից հետո Պիղատոսը որոնում էր, թե ինչպես նրան արձակել, բայց հրաներն աղաղակում էին և ասում.
-Վե՛ր առ, վե՛ր առ և խաչի՛ր դրան:

Այն ժամանակ նրան տվեց նրանց ձեռքը, որ խաչվի։
Եվ նրանք վերցրին, տարան Հիսուսին և խաչափայտն Ինքը վերցրած, դուրս գնաց այն տեղը, որ Գագաթ էր կոչվում, որ եբրայերեն Գողգոթա է կոչվում։ Այնտեղ խաչ հանեցին Նրան: Սրանից հետո Հիսուս, իմանալով, որ ամեն բան արդեն լրացած է, որպեսզի գրվածը կատարվի, ասաց՝ ծարաւ եմ։ Եվ մի աման կար քացախով լիքը: Եվ նրանք մի սպունգ լցրին քացախով և զոպայի մշտիկի վրա դրած նրա բերանին մոտեցրին։ Եվ երբ Հիսուսը քացախն առավ, ասաց՝ կատարված է, և գլուխը խոնարհեցրեց ու հոգին ավանդեց։

Բայց հրեաները, որովհետև ուրբաթ օր էր, որպեսզի մարմինները չմնան խաչի վրա շաբաթ օրը, որովհետև այն շաբաթ օրը մեծ էր, Պիղատոսին աղաչեցին, որ նրանց սրունքները ջարդեն, և վեր առնվեն։

Զինվորներն էլ եկան և առաջինի սրունքները ջարդեցին, այնպես էլ մյուսինը, որ նրա հետ խաչված էր։ Բայց երբոր Հիսուսի մոտ եկան և տեսան նրան արդեն մեռած, նրա սրունքները չջարդեցին։ Այլ զինվորներից մեկը գեղարդով նրա կողը խոցեց, և շուտով արյուն և ջուր դուրս եկավ։

Եվ Պիղատոսը հրաման տվեց և նա եկավ ու վեր առավ Հիսուսի մարմինը։ Նիկոդեմոսն էլ եկավ (որ առաջ Հիսուսի մոտ էր եկել գիշերով.) և զմուռս բերեց հալվեի հետ խառնած՝ հարյուր լիտրի չափ։ Եվ Հիսուսի մարմինն առան և այն խնկերի հետ կտավներով պատեցին, ինչպես հրեաներին օրենք էր պատել։ Եվ այն տեղը, ուր որ խաչուեց, մի պարտեզ կար, և այն պարտեզում մի նոր գերեզման, որ նրանում երբեք ոչ ոք չէր դրվել։ Եվ այնտեղ դրին Հիսուսին հրեաների ուրբաթի համար, որովհետև գերեզմանը մոտ էր»։

Հովհաննես 20
«Եվ միաշաբաթի օրը Մարիամ Մագդաղենացին առավոտյան տակավին մութ ժամանակ գալիս է գերեզման և տեսնում է քարը գերեզմանից վեր առած։ Ապա, վազում է գալիս Սիմոն Պետրոսի և մյուս աշակերտի մոտ, որին Հիսուսը սիրում էր, և ասում նրանց.
-Տիրոջը վեր առան գերեզմանից, և չգիտենք թե որտեղ դրին Նրան։

Եվ դուրս եկավ Պետրոսը և մյուս աշակերտը, և գալիս էին գերեզման։ Եվ երկուսը միասին վազում էին: Եվ մյուս աշակերտը վազեց շուտով անցավ Պետրոսից և առաջինը հասավ եկավ գերեզման։ Եվ թեքվելով տեսնում է կտավները դրած, բայց ներս չմտավ։

Սիմօն Պետրոսն էլ հասավ, որ նրա հետևից գալիս էր, և մտավ գերեզմանը, և տեսնում է կտավները դրած. և վարշամակը, որ Նրա գլխի վրա էր, կտավների հետ չէր, այլ ջոկ ծալած մի առանձին տեղ։ Այն ժամանակ մյուս աշակերտն էլ ներս մտաւ, նա որ առաջ էր գերեզմանը եկել, տեսավ և հավատաց։ Որովհետև տակավին չգիտեին գիրքը, թե պետք է Նա մեռելներից հարություն առնի։ Եվ աշակերտները դարձյալ իրենց տունը գնացին։

Բայց Մարիամը գերեզմանի մոտ կանգնած էր դուրսը և լաց էր լինում: Եվ լաց լինելիս ծռվեց ու նայեց գերեզմանի մեջ: Եվ տեսնում է երկու հրեշտակ՝ սպիտակ հանդերձներով նստած, մեկը գլխի կողմին և մյուսը՝ ոտների կողմին, որտեղ որ Հիսուսի մարմինը դրված էր։

Եվ նրանք ասացին նրան.
- Ով կին, ինչո՞ւ ես լաց լինում:

Նրանց ասաց.
- Նրա համար, որ իմ Տիրոջը վերցրին և չգիտեմ, թե ուր դրին Նրան։

Եվ երբ սա ասաց, հետ շրջվեց և Հիսուսին տեսավ կանգնած և չգիտեր, որ Հիսուսն է:

Հիսուսը նրան ասաց.
- Կի՛ն, ինչո՞ւ ես լաց լինում, ո՞ւմ ես որոնում:

Նա էլ կարծելով, թե պարտիզպանն է, ասաց Նրան.
- Տե՛ր, եթե դու վեր առար նրան, ասիր ինձ՝ ուր ես դրել նրան, որ ես վեր առնեմ Նրան։

Հիսուսը նրան ասաց՝ Մարիա՛մ:

Եվ նա դարձաւ և ասաց Նրան՝ Ռաբբունի, որ թարգմանվում է Վարդապետ։

Հիսուսը նրան ասաց.
- Մի դպչիր Ինձ, որովհետև դեռ չեմ բարձրացել Իմ Հոր մոտ: Բայց դու գնա Իմ եղբայրների մոտ և նրանց ասա՝ Ես բարձրանում եմ իմ Հոր մոտ և ձեր Հոր մոտ, Իմ Աստծո մոտ և ձեր Աստծո մոտ:

Մարիամ Մագդաղենացին գալիս է աշակերտներին պատմում, որ նա տեսավ Տիրոջը:

Եվ նույն օրը, միաշաբաթի իրիկունը, երբ դռները փակ էին, այնտեղ, ուր աշակերտները հավաքված էին հրեաների վախից, Հիսուսը եկավ և նրանց մեջ կանգնեց, և նրանց ասաց՝ Խաղաղություն ձեզ։
Եվ սա ասելով՝ Իր ձեռքերը և Իր կողը ցույց տվեց նրանց: Եվ աշակերտներն ուրախացան, երբ Տիրոջը տեսան։ Հիսուսը դարձյալ ասաց նրանց.
- Խաղաղություն ձեզ: Ինչպես Իմ Հայրն Ինձ ուղարկեց, Ես էլ ձեզ եմ ուղարկում,- և սա ասելով՝ փչեց նրանց վրա և ասաց,- Ընդունե՛ք Սուրբ Հոգին։
Բայց Թովմասը՝ տասներկուսից մեկը՝ Երկուորեակ կոչված, նրանց հետ չէր, երբ Հիսուսը եկավ։ Մյուս աշակերտներն ասում էին նրան, թե Տիրոջը տեսան:

Իսկ նա ասաց նրանց. «Եթե Նրա ձեռքերում մեխերի տեղը չտեսնեմ և իմ մատը չդնեմ դրանց մեջ և իմ ձեռքը չմտցնեմ նրա կողը, չեմ հավատա»։

Եվ ութ օր հետո աշակերտները դարձյալ ներսում էին, և Թովմասն էլ՝ նրանց հետ: Հիսուսը, դռները փակ լինելով, եկավ և նրանց մեջ կանգնեց և ասաց՝ Խաղաղություն ձեզ։

Հետո Թովմասին ասաց.
- Բեր քո մատը այստեղ և տես իմ ձեռքերը, և քո ձեռքը բեր և իմ կողը մտցրու, և մի եղիր անհավատ, այլ՝ հավատացյալ։

Եվ Թովմասը պատասխանեց և ասաց Նրան.
- Ո՜վ իմ Տեր և ո՜վ իմ Աստված։

Հիսուսը նրան ասաց.
- Որովհետև տեսար Ինձ՝ հավատացիր: Երանի նրանց, որ չեն տեսել և հավատում են»։

Որպեսզի ավելին իմանաք այն մասին, թե ի՞նչ է Հիսուս առաջարկում Ձեզ, ընթերցեք «Կույր հավատքից այն կողմ» հոդվածը:

 Ես հարց կամ մեկնաբանություն ունեմ…
 Ինչպես ճանաչել Աստծուն…
Կիսվել ուրիշների հետ:  

TOP