Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր
Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր

Անձամբ ճանաչել Աստծուն

Ի՞նչ է պետք Աստծուն ճանաչելու համար և ինչպես անձնական հարաբերություն սկսել Աստծո հետ հենց հիմա:

Ի՞նչ է պետք Աստծուն ճանաչելու համար. սպասել կայծակի փայլատակմա՞նը, անձնուրացաբար բարեգործություննե՞ր անել, լավ մա՞րդ դառնալ, որպեսզի ընդունելի լինել Աստծո համար: Ո՛չ: Սրանցից ՈՉ ՄԵԿԸ բավարար չէ Աստծուն մոտ լինելու և նրա կողմից ընդունվելու համար: Նախևառաջ պետք է անձնական հարաբերություն սկսել Աստծու հետ. Նա Աստվածաշնչում հստակ ասում է, որ մենք կարող ենք ճանաչել Իրեն, իսկ թե ինչպես է պետք դա անել,կներկայացնենք ստորև…



Սկզբունք առաջին. Աստված սիրում է քեզ և հրաշալի ծրագիր է առաջարկում է քեզ համար:

Աստված է ձեզ արարել և ոչ միայն արարել է, այլև այնքան է սիրում, որ ուզում է ճանաչեք Իրեն և հավիտենությունն Իր հետ անցկացնեք: Հիսուս ասում է. «Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»1:

Հիսուսը եկավ, որպեսզի մեզնից յուրաքանչյուրը Աստծուն անձամբ ճանաչելու և հասկանալու հնարավորություն ստանա: Միայն Հիսուսը կարող է կյանքին իմաստ ու նպատակ հաղորդել:

Ի՞նչն է խանգարում ճանաչել Աստծուն…



Սկզբունք երկրորդ. մենք բոլորս մեղք ենք գործել, և դա մեզ բաժանում է Աստծուց:

Մենք գիտակցում ենք մեղքի հետևանքով Աստծուց բաժանված լինելու փաստը: Աստվածաշունչն ասում է. «Մենք բոլորս ոչխարների պես մոլորվեցինք, յուրաքանչյուրն իր ճանապարհին դառավ»2:

Մենք կարող ենք ակտիվորեն ապստամբել Աստծո և Նրա ուղիների դեմ կամ կատարյալ անտարբերություն դրսևորել, միևնույնն է, սա այն է, ինչն Աստվածաշունչը կոչում է մեղք:

Մեղքի հետևանքը մեր կյանք է բերում մահը՝ Աստծուց հոգևոր բաժանումը3: Թեև կարող ենք սեփական ջանքերով փորձել մոտենալ Աստծուն, սակայն այդ փորձերը չեն կարող պսակվել հաջողությամբ:

Մեր և Աստծո միջև բաժանում ու տարածություն կա: Սլաքները ցույց են տալիս Աստծուն մոտենալու մեր ջանքերը՝ բարիք գործելը, կրոնական ծիսակարգերը, բարի մարդ լինելու ձգտումները և այլն, բայց խնդիրն այն է, որ այս ջանքերից ոչ մեկը չի լուծում մեղքի խնդիրը, որը հենց մեր բաժանման պատճառն է: Մեր մեղքերը հայտնի են Աստծուն և պատնեշ են մեր և Իր միջև: Ավելին, Աստվածաշունչն ասում է, որ մեղքի պատիժը մահն է, և մենք պետք է հավիտենական բաժանում ունենայինք Աստծուց:

Եթե… չլիներ այն, ինչ Աստված արեց մեզ համար:

Այսպիսով, ինչպե՞ս կարող ենք հարաբերություն ունենալ Աստծո հետ…




Սկզբունք երրորդ. Հիսուս Քրիստոսը մեր փոխարեն կրեց մեր մեղքերի պատիժը: Նա այժմ ամբողջական ներման և Իր հետ մտերիմ հարաբերության հնարավորություն է մեզ առաջարկում:

Հիսուս Քրիստոսը, իմանալով մեր կատարած և կատարելիք մեղքերը, Իր վրա վերցրեց դրանք՝ չարչարվելով և խաչվելով: Հիսուսը դա արեց մե՛զ համար ու մե՛ր փոխարեն: Նա արեց դա՝ մղված մեր հանդեպ Իր անսահման սիրուց:

«Ոչ թե արդարության գործերից, որ մենք արեցինք, այլ Իր ողորմության համեմատ փրկեց մեզ…»4: Քրիստոսի զոհաբերությամբ քանդվեց մեղքի իշխանությունը և վերացավ մեր և մեր Աստծո միջև եղած պատնեշը:

«Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»5:

Հիսուս «աներևույթ Աստծո պատկերն է…Նրանով ամեն բան ստեղծվեց…»6:

Հիսուս մեռավ՝ վճարելով մեր մեղքերի համար, բայց և՝ երրորդ օրը հարություն առավ7: Դրանով Նա հեռու վանեց բոլոր կասկածները և վերջնականապես ապացուցեց,s որ կարող է հավիտենական կյանք շնորհել Իրեն հավատացողներին՝ Նա Աստծո Որդին է և միակ ճանապարհը, Ում շնորհիվ մենք կարող ենք ճանաչել Աստծուն: Ահա, թե ինչու Նա ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը. ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ՝ Ինձնով»8:

Սեփական ջանքերով Իրեն մոտենալու փոխարեն, Նա մեզ անմիջական հարաբերություն հաստատելու ուղին է ցույց տալիս: Հիսուս ասում է. «Ինձ մոտ եկեք»: «Եթե մեկը ծարավ է, թող Ինձ մոտ գա խմի։ Ինձ հավատացողը… նրա փորից կենդանի ջրերի գետեր կբխեն»9: Հիսուսի սերն է պատճառը, որ Նա խաչի վրա տառապանք կրեց մեր փոխարեն, և հիմա հրավիրում է մեզ գալ Իր մոտ, որպեսզի Աստծո հետ անձնական հարաբերություն հաստատենք:

Միայն իմանալը, թե ինչ է Հիսուս արել մեզ համար և ինչ է մեզ առաջարկում, բավարար չէ: Աստծո հետ հարաբերություն հաստատելու համար մենք պետք է Նրան մեր կյանք հրավիրենք…



Սկզբունք չորրորդ. մենք պետք է անհատապես ընդունենք Հիսուս Քրիստոսին՝ որպես մեր կյանքի Տեր և Փրկիչ:

Աստվածաշունչն ասում է. «Բայց ովքեր ընդունեցին Նրան, իշխանություն տվեց նրանց Աստծո որիդիներ լինելու՝ նրանց, որ Նրա անունին հավատում են»10:

Հիսուսին ընդունում ենք հավատքով: Աստվածաշունչն ասում է. «Որովհետև շնորհքով եք փրկված հավատքի ձեռքով, և սա ոչ թե ձեզնից է, այլ Աստծո պարգևն է՝ ոչ թե գործերից, որ մեկը չպարծենա»11:

Հիսուսին ընդունել նշանակում է հավատալ, որ Նա Աստծո Որդին է, և հրավիրել Նրան մեր կյանքն ուղղորդելու և առաջնորդելու12: Հիսուս ասում է. «Ես եկա, որ կյանք ունենան և է՛լ ավելի ունենան»13:

Ահա՛ Հիսուսի հրավերը. «Ես դռան հետևում կանգնած եմ և թակում եմ: Եթե մեկը լսի իմ ձայնը և բացի դուռը, ներս կմտնեմ»14:

Ինչպե՞ս եք արձագանքում Աստծո այս հրավերին:

Դիտարկենք այս երկու շրջանները.


Եսակենտրոն կյանք

Ես-ը գահին է:

Հիսուսը կյանքից դուրս է:

Որոշումներն ու արարքները ուղղորդվում են բացառապես ես-ի կողմից և հաճախ դառնում հիասթափությունների պատճառ:



Քրիստոսակենտրոն կյանք

Հիսուսը մուտք է գործել կյանք և բազմած է սրտի գահին:

Ես-ը խոնարհված է Հիսուսի առջև:

Անձը տեսնում է Հիսուսի ազդեցությունն ու առաջնորդությունն իր կյանքում:


Ո՞ր շրջանն է ներկայացնում Ձեր կյանքի իրողությունը:

Ո՞ր շրջանը կուզեիք, որ ներկայացներ Ձեր կյանքը:

Հիսուսի հետ հարաբերություն սկսել…



Դուք հենց հիմա կարող եք ընդունել Հիսուսին: Հիշե՛ք Հիսուսի խոսքերը. «Ես դռան հետևում կանգնած եմ և թակում եմ: Եթե մեկը լսի իմ ձայնը և բացի դուռը, ներս կմտնեմ»: Ուզո՞ւմ եք արձագանքել Նրա հրավերին: Թե ինչպես կանեք դա, ինչպես կաղոթեք, աղոթքի բառերն ինչպես կարտասանեք կամ ինչ բառեր կընտրեք, ամենևին կարևոր չէ, կարևորն այն է, որ դա անեք սրտանց. Հիսուսը գիտի ձեր սրտի շարժառիթը:

Ահա՛ մի աղոթք, որ կօգնի ձեզ.

- Հիսուս, ես ուզում եմ ճանաչել Քեզ: Ուզում եմ, որ գաս իմ կյանքի մեջ: Շնորհակալ եմ խաչի վրա իմ մեղքերի համար մահանալուդ համար: Շնորհակալ եմ ինձ ամբողջական ներում պարգևելու համար: Միայն Դու կարող ես ինձ փոխվելու և Քո կամքի համեմատ մարդ դառնալու զորություն տալ: Շնորհակալ եմ ինձ ներելու և Աստծո հետ հավիտենական կյանք ապրելու հնարավորություն ընձեռելու համար: Կյանքս Քեզ եմ հանձնում: Խնդրում եմ՝ արա այնպես, ինչպես կամենում ես: Ամեն»:

Եթե անկեղծորեն խնդրեցիք Հիսուսին գալ ձեր կյանք, ապա հավատացեք, որ Նա եկավ, ինչպես որ խոստացել էր: Դուք սկսել եք Աստծո հետ ձեր անձնական հարաբերությունը:

 Ես հենց նոր խնդրեցի Հիսուսին մուտք գործել իմ կյանք (հղումը պարունակում է որոշ օգտակար տեղեկություններ)…
 Ես հարց կամ մեկնաբանություն ունեմ…

Հղումներ: (1) Հովհաննես 3:16 (2) Եսայիա 53:6 (3) Հռոմեացիս 6:23 (4) Տիտոս 3:5 (5) Հովհաննես 3:16 (6) Կողոսացիս 1:15,16 (7) Ա Կորնթացիս15:3-6 (8) Հովհաննես 14:6 (9) Հովհաննես 7:37,38 (10) Հովհաննես 1:12 (11) Եփեսացիս 2:8,9 (12) Հովհաննես 3:1-8 (13) Հովհաննես 10:10 (14) Հայտնություն 3:20 (15) Հայտնություն 3:20

Կիսվել ուրիշների հետ:  

TOP