Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր
Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր

Երբ կանգնում ես անխուսափելիի առջև

Ինչպե՞ս նայել մահվան աչքերին ու մահանալ առանց վախի…

(ըստ՝ Բրենդոն Մարքեթի)

Եթե կա մի բան, որը բոլոր ժամանակներում և ողջ աշխարհով հատուկ է բոլոր մարդկանց, դա մահն է: Մահին բախվելու ենք բոլորս: Ոչ մի վարժություն կամ դիետա, ոչ մի մեդիտացիա կամ հարստության չափ չի կարող օգնել մարդուն խուսափել այդ փորձությունից: Այդ զորավոր ուժի ազդեցության տակ բոլորն են հավասար:

Մահվան վերջնական բնույթը, գումարվելով կյանքից հետո իրականության անորոշության հետ, շատերի մոտ է վախ ծնում: Սա հատկապես ակնհայտ է դառնում, երբ ուսումնասիրում ենք ծերանալու դեմ մղվող պայքարը: Մենք հույսեր ենք փայփայում, որ հաջորդ դեղամիջոցը, հաջորդ վիրահատությունը կամ հաջորդ գենետիկական հայտնագործությունը կօգնի մեզ երկարացնել մեր կյանքը:

Խաղաղությամբ դիմավորելով մահին…

Այնուամենայնիվ, ոչ բոլորն են վախով ու անորոշությամբ վերաբերվում մահին :
Մի քանի տարի առաջ իմ ընկերներից մեկը բախվեց այս անդեմ թշնամուն: Տասնվեց տարեկանում նրա մոտ ախտորոշվեց ստամոքսի քաղցկեղ: Բժիշկները փորձեցին բոլոր հնարավոր և անհնարին բուժումները, սակայն՝ ապարդյուն: Մեկուկես տարում նա եղավ երկու տարբեր քաղաքներում, երեք տարբեր հիվանդանոցներում, կորցրեց մոտ 40կգ քաշ, զրկվեց մազերից: Նա ստացիոնար և հեռակա բոլոր հնարավոր բուժումներ ընդունեց, բայց…անօգուտ. հիվանդությունից տասնութ ամիս անց այլևս ոչինչ չէր մնացել անելու:

Ամեն ինչ փորձած լինելով՝ Ռոբերտի բժիշկներին մնում էր միայն անել վերջին բանը՝ տղային ուղարկել տուն՝ ապրելու իր կյանքի վերջին օրերը:
Այդ ժամանակ ես խորապես տրտմած էի, վախենում էի մտերիմ ընկերոջս կորցնելու մտքից և բարկացած էի Աստծո վրա: Բարկացած էի, քանի որ Նա չէր բժշկում ընկերոջս, բարկացած էի, որ Ռոբերտն այսքա՜ն տառապում է:

Ի զարմանս ինձ՝ Ռոբերտը չէր կիսում իմ բարկությունը: Թվում էր, թե այս դաժան իրականությունը նա ընդունում է ընդամենը շփոթմունքով, որպիսին կզգար առաջին ժամադրությանը գնացող պատանին: Մինչ օրս, երբ հիշում եմ ահեղ փոթորկի առջև կանգնած այդ տղայի դեմքի խաղաղությունը, ինձ մի տարօրինակ երկյուղ է պատում:

Նրա ներքին հանդարտությունը և կյանքին խաղաղ աչքերով նայելու բնավորության այդ հատկանիշը ի ծնե չէին և ո՛չ էլ բխում էին անտարբերությունից: Այդ խաղաղությունը բխում էր մի որոշումից, որը Ռոբերտը կայացրել էր իր ախտորոշումից ամիսներ առաջ. խաղաղություն գտնել Աստծո մեջ, որովհետև Աստված խաղաղությունն է…

Ռոբերտը գիտեր ինչպես…

Ռոբերտն իր խաղաղությունը գտել էր Աստվածաշնչի էջերում: Հռոմեացիս թղթում նա կարդացել էր. «Որովհետև բոլորը մեղանչեցին և Աստծո փառքից պակասած են» (Հռոմեացիս 3:23): Նա նաև կարդացել էր՝ «Որովհետև մեղքի վարձքը մահն է, բայց Աստծո շնորհքը՝ հավիտենական կյանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով» (Հռոմեացիս 6:23):

Հիսուս այն Մեկն է, որի մասին Եսային գրում է. «Եվ Նրա անունը կկոչվի Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականության Հայր, Խաղաղության Իշխան» (Եսայիա 9:6):
Խաղաղության Իշխանը եկավ Երկիր, որպեսզի յուրաքանչյուր մարդ Աստծո հետ խաղաղության հնարավորություն ունենա: Ռոբերտը որոշել էր վստահել Հիսուսին, և դրա արդյունքում նրա խաղաղությունն ավելի քան տեսանելի էր:

Մեր որոշումը

Ռոբերտը միակ մարդը չէր, ով նման որոշման կարիքն ուներ: Մենք բոլորս ունենք դրա կարիքը, և պետք է որոշենք՝ ընդունե՞լ, թե՞ մերժել Աստծո կողմից մեզ տրվող հավիտենական կյանքի պարգևը: Եթե մերժենք, ապա կդատապարտվենք հոգևոր մահվան՝ Աստծուց հավիտենական բաժանման, իսկ եթե, այնուամենայնիվ, ընդունենք Նրա պարգևը, ապա հավիտենական կյանք կստանանք:

Թեև հավիտենական կյանքն ընդունելը մեզ չի ազատում ֆիզիակական մահվան իրողությունից, սակայն մենք դրան ավելի խաղաղ կվերաբերվենք, մանավանդ, եթե գիտակցենք, որ տեղափոխվում ենք Երկինք, դեպի հավիտենական կյանք:
Ահա այս ճշմարտությունն էր հայտնաբերել Ռոբերտը: Մահվանը հաջորդող մեր վիճակի փոփոխության գիտակցությունը Աստծո հետ նոր և իրական հարաբերությունների հասնելու հուսալի միջոց է այս աշխարհում: Այս նույն ճշմարտությամբ եմ ապրում նաև ես և ունեմ այդ նույն հարաբերությունը, որն ամեն օր ինձ ուժով ու վստահությամբ է լցնում:

Եթե կանգնած ես մահվան նախաշեմին և խորհում ես մահից անդին գոյություն ունեցող կյանքի մասին կամ պայքարում ես ապրելու համար, ապա, անկախ ամեն ինչից, կարող ես լցվել խաղաղությամբ ու հույսով, եթե ինքդ էլ հավատաս այս ճշմարտությանը: Կարող ես ընթերցել նաև «Անձնապես Աստծուն ճանաչելը» հոդվածը:

 Ինչպես ճանաչել Աստծուն…
 Ես հարց կամ մեկնաբանություն ունեմ…
Կիսվել ուրիշների հետ:  

TOP