Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր
Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր

Արդյո՞ք Հիսուս երբևէ ասել է, որ Ինքն Աստված է

Արդյո՞ք Հիսուսն Իրեն ներկայացրել է որպես Աստված: Արդյո՞ք Հիսուսը երբևէ ասել է, որ Ինքն Աստված է: Տեսե՛ք ինքներդ…

Ովքե՞ր էին համոզված Հիսուսի Աստված լինելու հարցում՝
Պողոսը՝ «Քրիստոս չերևացող Աստծո պատկերն է»1:
Հովհաննես՝ «Նա Աստված էր և սկզբում Աստծո մոտ էր»2:
Պետրոս՝ «Դու Մեսիան ես՝ կենդանի Աստծու Որդին»3:

Իսկ Հիսուսն ի՞նչ է ասել Ինքն Իր մասին:

Նա երբևէ Իրեն ներկայացրե՞լ է որպես Աստված: Աստվածաշնչն ասում է, որ… այո՛, ներկայացրել է:

Ստորև ներկայացնում ենք Նրա որոշ պնդումներ:

Հիսուս ասում էր, որ Աբրահամից առաջ Ինքը գոյություն է ունեցել.
«Ձեր հայր Աբրահամը ցանկացավ, որ Իմ օրը տեսնի և տեսավ ու ուրախացավ էլ»:
    Մարդիկ պատասխանեցին. «Դու դեռ հիսուն տարեկան չկաս և Աբրահամի՞ն տեսար»:
    Հիսուս ասաց. «Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ՝ Աբրահամի լինելուց առաջ եմ Ես»4:

Հիսուս ասում էր, որ Իրեն տեսնողն Աստծուն է տեսնում.
Նա աղաղակում էր. «Ինձ հավատացողը ոչ թե Ինձ է հավատում, այլ Ինձ Ուղարկողին։ Եվ ինձ տեսնողն Ինձ Ուղարկողին է տեսնում։ Ես լույս եկա աշխարհը, որ ամեն Ինձ հավատացողը խավարի մեջ չմնա»5:

«Հիսուսը նրան ասաց՝ Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը: Ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ Ինձնով։ Եթե Ինձ ճանաչեիք, իմ Հորն էլ կճանաչեիք: Եվ սրանից հետո կճանաչեք Նրան և տեսաք Նրան։
    Փիլիպպոսը Նրան ասաց՝ Տե՛ր, Հայրը ցույց տուր մեզ և բավական է մեզ։
    Հիսուսը նրան ասաց՝ այսքա՜ն ժամանակ ձեզ հետ եմ և Ինձ չճանաչեցի՞ր, Փիլիպպո՛ս: Ինձ տեսնողը Հորը տեսավ, և դու ինչպե՞ս ես ասում՝ Հայրը ցոյց տուր մեզ»6:

Հիսուս ասում էր, որ մեղքեր է ներում.
«Բայց որ իմանաք, որ մարդու Որդին իշխանություն ունի երկրի վրա մեղքեր ներելու, այն ժամանակ անդամալույծին ասաց՝ վե՛ր կաց, քո մահիճը վեր առ և գնա քո տունը։ Եվ նա վեր կացավ գնաց իր տուն։ Եվ ժողովուրդները, տեսնելով, զարմացան և Աստծուն փառավորում էին…»7:

«Եվ ասաց նորանց՝ Դուք ներքևից եք, Ես վերևից եմ: Դուք այս աշխարհից եք, Ես այս աշխարհից չեմ։ Արդ, Ես ասեցի ձեզ, թե ձեր մեղքի մէջ կմեռնեք, որովհետև եթե չհավատաք, թե Ես եմ, ձեր մեղքի մեջ կմեռնեք»8:

Հիսուս ասում էր, որ Ինքն է Դատավորը և կարող է մարդկանց հավիտենական կյանք պարգևել.
«Որովհետև ինչպես որ Հայրը մեռելներին հարություն է տալիս և կենդանի անում, այնպես էլ Որդին՝ որոնց որ կամենում է, կենդանի է անում։ Որովհետև Հայրը ոչ մեկին էլ չի դատում, այլ ողջ դատաստանը տվեց Որդուն, որ բոլորը պատվեն Որդուն, ինչպես որ պատվում են Հորը»9:

«Հիսուս նրան ասաց՝ Ես եմ հարությունը և կյանքը: Ինձ հավատացողը թեև մեռնի էլ, կապրի»10:

«Իմ ոչխարներն Իմ ձայնը լսում են, և Ես ճանաչում եմ նրանց, և իմ հետևից գալիս են։ Եվ ես հավիտենական կյանք եմ տալիս նրանց, և նորանք հավիտյան չեն կորչի, և ոչ ոք չի հափշտակի նրանց Իմ ձեռքից»11:

«Եվ սա է Ինձ Ուղարկողի կամքը, որ յուրաքանչյուրն, ով տեսնի Որդուն և հավատայ Նրան, հավիտենական կյանք ունենա: Եվ ես վերջին օրում հարություն կտամ նրան»12:

Հիսուս ասում է, որ Ինքը մեկ է Աստծո հետ.
«Ես և Հայրը մեկ ենք։ Հրեաները դարձյալ քարեր վերցրին, որ Նրան քարկոծեն։
    Հիսուսը նրանց պատասխանեց՝ շատ բարի գործեր ցույց տվեցի ձեզ իմ Հորից: Դրանցից ո՞ր գործի համար եք Ինձ քարկոծում։ Հրեաները պատասխանեցին և ասացին՝ բարի գործի համար Քեզ չենք քարկոծում, այլ հայհոյության համար և որ դու մարդ լինելով՝ Քո անձն Աստված ես անում»13:

Հիսուս ասում էր, որ Ինքն է կյանքի աղբյուրը.

«Ես եմ կյանքի հացը»
«Հիսուսն էլ նրանց ասաց՝ Ես եմ կյանքի հացը, Ինձ մոտ եկողը չի սովի և Ինձ հավատացողը երբեք չի ծարավի»14:

«Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը»:
«Հիսուսը նրան ասաց՝ Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը: Ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ Ինձնով»15:

«Ես եմ աշխարհի լույսը»:
«Արդ, Հիսուսը դարձյալ խոսեց նրանց հետ և ասաց՝ Ես եմ աշխարհի լույսը: Ով Իմ հետևից գա, նա խավարումը չի գնա, այլ կյանքի լույսը կընդունի»16:

«Եվ ճշմարտությունը կճանաչեք»:
«Եվ Հիսուսն Իրեն հավատացած հրեաներին ասաց՝ եթէ դուք Իմ խոսքի մեջ մնաք, ճշմարտապես Իմ աշակերտներն եք։ Եվ ճշմարտությունը կճանաչեք, և ճշմարտությունը կազատի ձեզ»17:

«Կյանք ունենան և է՛լ ավելի ունենան»:
«Ես եկա, որ կյանք ունենան և է՛լ ավելի ունենան: Ես եմ բարի հովիվը... Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, և Ես ճանաչում եմ նրանց, և Իմ հետևից գալիս են։ Եվ Ես հավիտենական կյանք եմ տալիս նրանց, և նրանք հավիտյան չեն կորչի, և ոչ ոք չի հափշտակի նրանց Իմ ձեռքից»18:

«Եվ Ես կսիրեմ նրան»:
«Ով որ Իմ պատվիրանքներն ունի և դրանք պահում է, նա է Ինձ սիրողը: Եվ Ինձ սիրողն իմ Հորից կսիրվի: Եվ Ես կսիրեմ նրան, և Ինձ կհայտնեմ նրան: Եթե մեկն Ինձ սիրում է, Իմ խոսքը կպահի և Իմ Հայրը կսիրի նրան, և նրա մոտ կգանք և բնակություն կանենք նրա մոտ»19:

«Ես ձեզ հետ եմ ամեն օր»:
«Եվ, ահա, Ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը»20:

Դեռ կասկածնե՞ր ունեք Հիսուսի Աստված լինելու հարցում: Խորհուրդ ենք տալիս ծանոթանալ այն ապացույցներին, որոնք ներկայացված են «Կույր հավատքից այն կողմ» հոդվածում:

 Ինչպես ճանաչել Աստծուն…
 Ես հարց կամ մեկնաբանություն ունեմ…

Հղումներ: (1) Կողոսացիս 1:15 (2) Հովհաննես 1:1,2 (3) Մատթեոս 16:16 (4) Հովհաննես 8:56-58 (5) Հովհաննես 12:44-46 (6) Հովհաննես 14:6-9 (7) Մատթեոս 9:6-8 (8) Հովհաննես 8:23,24 (9) Հովհաննես 5:21-23 (10) Հովհաննես 11:25 (11) Հովհաննես 10:27,28 (12) Հովհաննես 6:40 (13) Հովհաննես 10:30-33 (14) Հովհաննես 6:35 (15) Հովհաննես 14:6 (16) Հովհաննես 8:12 (17) Հովհաննես 8:31,32 (18) Հովհաննես 10:10,27,28 (19) Հովհաննես 14:21,23 (20) Մատթեոս 28:20

Կիսվել ուրիշների հետ:  

TOP