Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր
Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր

Ինչո՞ւ պաշտել մի Աստծո, որը թույլ է տալիս սարսափելի բաներ

Հարց. «Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս այնպիսի սարսափելի բաներ, ինչպիսին է, օրինակ, երեխաների հանդեպ սեռական բռնությունը»:

Մեր պպատասխանը. Թերևս, չկա ավելի սարսափելի արարք, քան երեխայի նկատմամբ կատարված սեռական բռնությունը: Սեռական բռնությունը լուրջ վնասներ է հասցնում զոհին: Երեխայի հանդեպ սեռական բռնության հետ առնչվելիս զայրույթի բռնկումն ադեկվատ վարքի դրսևորում է: Նման արարքները բացատրություն չունեն:

Սակայն, Աստծո մեղավորությունը չէ, որ մարդիկ ընտրում են Նրա ստեղծած բարին վերցնելն ու այն ապականելը: Աստված մեղավոր չէ, որ որոշ հայրեր բռնանում են իրենց մանկահասակ աղջիկների նկատմամբ, իսկ որոշ մայրեր իրենց չար բառերով վիրավորանք հասցնում իրենց որդիներին:

Մենք՝ մարդկային էակներս, ստեղծված ենք ազատ կամքով և հիմնականում ազատություն ունենք ինքներս ընտրելու մեր արարքները:

Ինչպե՞ս վերաբերվել այն փաստին, որ Աստված չի կանխարգելում և թույլ է տալիս այլ մարդկանց մեր հանդեպ չարիք գործել:

Ինչպե՞ս վերաբերվել այն փաստին, որ Աստված չի կանխարգելում և թույլ է տալիս մեզ այլ մարդկանց հանդեպ չարիք գործել:

Միգուցե կուզենայինք, որ Աստված որոշ սահմաններ գծեր մարդկանց համար, որոնք խախտելու դեպքում նրանք պատժվեին: Գուցե նաև առաջարկեինք Աստծուն, որ ուղղակիորեն սպաներ ցանկացած մեկին, ով սեռական բռնության կենթարկեր որևէ երեխայի:

Լավ, բայց ի՞նչ ասենք այն մարդկանց մասին, ովքեր երեխաների մասնակցությամբ սեռական այլասերության ֆիլմեր են արտադրում, և որոնք են գուցե նպաստել տվյալ մարդու՝ երեխաների հանդեպ սեռական հակումների ձևավորմանը: Այս տրամաբանությամբ ճի՞շտ կլիներ, որ Աստված նրանց էլ սպաներ:

Լավ: Իսկ ի՞նչ կասեք այն մարդկանց մասին, որոնց չար ու հայհոյախառն խոսքերն են խոր վերքեր ծնում:

Խոսքը վիրավորելու մեծ զորություն ունի: Եթե խորհրդատուներով լի մի սենյակում հարցնեք, թե ի՞նչն է մեծ հաշվով ավելի մեծ վնաս հասցնում մարդկանց՝ խոսքի՞ բռնությունը, թե՞ սեռական բռնությունը, ապա համոզված եմ, որ նրանց մեծամասնությունը կնշի խոսքի բռնությունը: Նման բռնության ենթարկվողներն անհամեմատ ավելի շատ են:

Ինձ համար պարզ ու հստակ է, որ մենք անում ենք այն, ինչն ընտրում ենք մեր ազատ կամքով, և չեմ հասկանում՝ ինչո՞ւ պիտի բարկանանք Աստծո վրա, երբ ինքներս ենք մեզ թույլ տալիս նման բաներ անել:

Արդյո՞ք Աստված չի հայտնել մեզ մեր կյանքն ապրելու լավագույն ձևերը:
Արդյոք ճշմարիտ չէ՞ այն պնդումը, որ եթե բոլորը պահեին Տասը պատվիրանները, ապա ոչ մի երեխա երբևէ չէր ենթարկվի սեռական կամ այլ տեսակի բռնությունների:

Արդյոք ճշմարիտ չէ՞ այն պնդումը, որ եթե բոլորը պահեին Տասը պատվիրանները, ապա ոչ մեկի տանից ոչ մի բան չէր գողացվի, ոչ մեկի կինը կամ ամուսինը շնությամբ չէր զբաղվի, և ոչ ոքի որդին կամ դուստրը չէր սպանվի:

Վերահսկելու փոխարեն Աստված ազատություն է շնորհում մեզ: Աստված չի միջամտում որևէ մեկի կատարած ընտրությանը, այլ հավաստիացնում է, որ յուրաքանչյուր ոք պատասխան է տալու իր արածների համար, և որ այդ օրը հստակ երևալու է Նրա արդարադատությունը: Դատաստանը հիմնված է լինելու Աստծո կողմից տրված սկզբունքների վրա:

Խնդիրն այն է, որ ճիշտ կյանք ապրելու սկզբունքներին տեղյակ լինելը դեռ բավարար չէ:

Երեխայի հանդեպ բռնություն գործադրած մարդուն իր արածի սխալ լինելու մասին տեղեկացնելը վերջինիս ոչ մի նոր բան չի տա: Աստված ասում է, որ մենք ավելին անելու պարտավորություն ունենք: Ներքին սկզբունքնե՞ր: Այո՛: Բայց դեռ ավելին… Ներքին մի ուժ, ներքին մի մղում անելու համար այն, ինչը ճիշտ ենք համարում: Ահա՛ հենց սա է, որ Աստված կարող է պարգևել մեզ:

Հիսուս ասում է. «Ես եկա, որ կյանք ունենան և է՛լ ավելի ունենան»: Սա խնդիրներից ու դժվարություններից զերծ մի կյանք չէ, և ինչպե՞ս կարող ենք ապրել ու մեզ ստեղծած և սիրող Աստծո հետ այդպիսի հարաբերություն հաստատել: Աստված Ինքն է մեզ առաջարկում Իր առաջնորդությունն ու օգնությունը:

Աստված առաջարկում է մեզ Իր հետ միասին անցնել այս կյանքի ուղին՝ ճանաչել Նրան և որպես լավագույն Ընկեր, ընդունել Նրա խորհուրդներն ու առաջնորդությունը:

Ուզո՞ւմ եք ավելին իմանալ Աստծո հետ հարաբերություն սկսելու մասին: Ընթերցե՛ք այս հոդվածը:

 Ինչպես ճանաչել Աստծուն…
 Ես հարց կամ մեկնաբանություն ունեմ…
Կիսվել ուրիշների հետ:  

TOP